Իշխանությունների հերթական ժուլիկությունը. ընտրություններից առաջ խաբել են քաղաքացիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունների` մանր ժուլիկներին հատուկ խարդախ գործելակերպն այս տարիներին այդպես էլ չի փոխվել: Եւ համապետական կարեւոր ընտրություններից առաջ նրանք շարունակում են «աշխատել» նույն ոգով:

Ինչպես հայտնի է`հասարակական լուրջ դժգոհություն է հասունանում Ֆիրդուսի տոնավաճառի շուրջ, քանի որ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքները ճանաչվել են հանրային գերակա շահ: Ու հիմա այդ ծրագրի շրջանակներում պետք է քանդվի տոնավաճառը:

Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ փաստ: Կառավարությունը հունիսի 1-ի նիստում ընդունել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայացրած «Երևան քաղաքի գլխավոր պողոտայի՝ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին» վերնագրով որոշումը, ընդ որում` որոշում ընդունվել էր առանց զեկուցվելու:

Ինքներդ եք հասկանում` այդ որոշումը նրանք մեկ օրում չեն նախապատրաստել եւ ընդունել, այլ` համապատասխան փաստաթղթաշրջանառությունն ընթացել է ամիսներ եւ շաբաթներ շարունակ: Ու այդ մասին ոչ քաղաքապետարանը, ոչ էլ կառավարությունը մարդկանց չեն տեղեկացրել:

Երեկ էլ երբ կառավարության շենքի մոտ անցկացվում էր հերթական բողոքի ակցիան, վաճառականներին աշխատակազմից հայտնել են, թե իրենք կապ չունեն՝ տոնավաճառը վերացնելու որոշումն ընդունել է քաղաքապետարանը, եւ որ այդ մասին կառավարությունն ուղարկվել է դեռ ապրիլի 22-ին: Ուշադրություն դարձրեք` ամսաթվին` հանրային գերակա շահ տարածելու քաղաքական որոշումը եւ համապատասխան փաստաթղթաշրջանառությունը կայացվել է Երեւանի ավագանու ընտրություններից առաջ:

Թե ինչու են իշխանություններն այդպես վարվել, դժվար չէ կռահել: Ընտրություններից առաջ նման որոշումներն իրենց վարկանիշին լուրջ վնաս են հասցնում: Եվ իշխանությունները գերադասել են ժամանակավորապես գաղտնի պահել իրենց մտադրությունները, եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել ընտրություններից հետո:

Բայց այս գործելաոճը նոր չէ. 2013թ. նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները խնամքով թաքցնում, նույնիսկ հերքում էինր գազի սակագինը թանկացնելու լուրերը: Իսկ արդեն ընտրություններից հետո պարզվեց, որ գազի սակագնի բարձրացման հետեւանքով կուտակվել է 300 մլն դոլարի պարտք, ինչի դիմաց «Հայռուսգազարդ» ընկերության հայկական վերջին 20 տոկոս բաժնեմասը տրվեց «Գազպրոմ» ընկերությանը:

Նույն գործելաոճը հիմա է. այս ընտրություններից առաջ էլ թաքցրել են Ֆրիդուսի տոնավաճառը քանդելու որոշումը, եւ հիմա մարդկանց կանգնեցրել են փաստի առաջ:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս