Վարդան Ղուկասյանի որդին հարցաքննվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդուն կրկին հրավիրել են հարցաքննության: Ինչպես հայտնի է` Գյումրիում աղմկալի դեպք  էր եղել,  Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, մտել էր իրենց պատկանող, բայց վարձավճարով տրված գազալցակայան եւ ծեծի էր ենթարկել «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի փոխտնօրեն Աղասի Ջանոյանի քրոջ որդուն:

Գրել էինք, որ Սպարտակ Ղուկասյանը հրավիրվել էր հարցաքնության եւ հայտնել էր, թե  ծեծկռտուք չի եղել, սական գործով անցնող վկաները տարբեր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, ինչն էլ պատճառ է դարձել, որ իրավապահները  Սպարտակ Ղուկասյանին մի քանի անգամ հրավիրեն հարցաքննության: Ինչով կավարտվի այս պատմությունը, «Ժողովուրդ» օրաթերթը հետեւում է դեպքերի զարգացմանը և կներկայացնի:

Հիշեցնենք, որ կատարվածի առումով հարուցվել է քրեական գործ խուլիգանության հաշտկանիշներով:




Լրահոս