ՖՈՏՈ. Ինչպես երկար ժամանակ թարմ պահել մթերքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շատ երիտասարդ տանտիրուհիներ, բացելով սառնարանը, հաճախ տխուր պատկերi են հանդիպում. մթերքները փչանում են կամ փչացել են: Որպեսզի դրանից խուսափենք, պետք է մի քանի խորհուրդների հետևել:

Բուլղարական պղպեղ

Փորձառու խոհարարները գիտեն, որ պղպեղն անհրաժեշտ է պահել հատուկ կերպ` դրանք փաթաթելով առանձին թղթային անձեռոցիկների մեջ:

Ելակ

Ելակը պահելը շատ քիչ է տարբերվում պղպեղից: Բնականաբար, յուրաքանչյուրը պետք չէ առանձին փաթաթել, բավարար է դրանց տակ այդպիսի թղթեր դնել:  Ելակները կպահպանեն իրենց տեսքը, եթե դրանք դնեք հավկիթի համար նախատեսված տուփում:

Բադրիջան

Այս բանջարեղենը զգայուն է ջերմաստիճանին և լույսին: Այդ պատճառով այն պետք է պահել սառնարանում`  պարկի մեջ: Պետք է հիշել, որ բադրիջանն իր թարմությունը պահպանում է մեկ ամսից ոչ երկար:

Վարունգ

Վարունգն առանց խնդիր կարող է պահպանվել 3-4 օր: Որպեսզի պահպանման ժամկետը երկարաձգեք մինչև տասը օր, բավական է վարունգը փակել պոլիէթիլենային տոպրակում և փակել մառլյայով:

Լոլիկ

Լոլիկը պետք է պահել մյուս բանջարեղեններից հեռու: Այդ դեպքում այն կարող եք տասը օր պահել:

Գազար

Գազարն ավելի երկար պահելուն կօգնի սովորական ջուրը:

Բողկ

Բողկի թարմությունը կարող եք երկարացնել յոթ օր: Ապակե տարայի մեջ պետք է ջուր լցնեք և բողկերը լցնեք մեջը:

Գունավոր կաղամբ

Այս մթերքը խոնավություն է սիրում: Որպեսզի երկարացնեք պահպանման ժամկետը, այն դրեք ջրի մեջ և ծածկեք խոնավ սրբիչով:




Լրահոս