ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարեն Կարապետյանի պրոֆեսիոնալների «դրիմ թիմն» աչքի է ընկել միայն ծրագրերի մշակմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր  կառավարության միակ նորությունը Դավիթ Հարությունյանի պորտֆելի փոփոխությունն էր, այն էլ վերապահումով կարելի է նորություն համարել՝ հաշվի առնելով, որ Հարությունյանը մինչ այս էլ զբաղեցրել էր արդարադատության նախարարի պաշտոնը:

Այսպիսով՝ ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ Կարեն Կարապետյանի «պրոֆեսիոնալների» թիմի վերանշանակումից: Անցած հոկտեմբերին հանրությանը ներկայացած «անկուսակցական մենեջերների» այդ խումբը շատ արագ հանրապետականացվեց, եւ այժմ արդեն հանրությանը ներկայանում է որպես քաղաքական թիմի մաս, որը պատասխանատու է ոչ միայն երկրի տնտեսական հիմնախնդիրների, այլեւ անցկացված խորհրդարանական ընտրությունների եւ մնացած քաղաքական գործընթացների համար:

Սա շատ կարեւոր ամրագրում է, որը զգալի նշանակություն է ունենալու առաջիկա ամիսներին, երբ առավել կսրվի 2018-ից հետո վարչապետի պաշտոնի համար պայքարը:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս