Էլիտան հունիսին քեֆերի մեջ է. կմասնակցեն աստղեր արտերկրից. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել էինք, հայ քաղաքական էլիտան հունիսին խնջույքների մեջ է։ Մամուլն արդեն գրել է, որ Գագիկ Խաչատրյանի դստեր հարսանիքը հետաձգվել է, քանի որ թոռան մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։

Առաջիկայում երգչուհի Նառայի դստեր հարսանիքն է։ Հունիսի 8-ին էլ գործարար, «Լյուքս» խանութների ցանցի, coffee shop սրճարանի սեփականատիրոջ ՝ Լյուքսի Արմենի դստեր հարսանիքն էր, որը տեղի է ունեցել Երուսաղեմում՝ նեղ շրջապատով։

Ի դեպ, հուլիսի 24-ին էլ Սուքիասյանների եղբայրներից մեկի՝ Էդուարդ Սուքիասյանի տարեդարձն է։ Նա դառնում է 50 տարեկան։ Գործարարների ընտանիքը խնջույքն անելու է Ծառուկյանի «Փարավոնում»՝ հրավիրելով երկրի ղեկավարությանը, բազմաթիվ պաշտոնյաների։ Կմասնակցեն ոչ միայն հայ աստղեր, այլեւ արտերկրից հրավիրվածները, օրինակ՝ Քրիստինա Օրբակայտեն»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս