ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգօաների նախարար Վահան Մարտիրոսյանի հանձնարարել է ուժեղացված հսկողություն իրականացնել «Զվարթնոցի» տարածքում:
Հենց տեղում «Հրազդան էքսպո» ընկերության տաքսի ծառայություն մատուցող մեքենայի վարորդը երկար փնտրտուքից հետո այդպես էլ լիցենզիայի կտրոնը չի կարողացել գտնել: Տեսչության աշխատակիցները, արձանագրելով անօրինական տաքսի վարելու փաստը, իրենց բազային տվյալներով ճշտեցին, որ մեքենան նախկինում լիցենզավորված է եղել, սակայն պարտքը չմարելու պատճառով՝ այն կասեցվել է։
Իր մեքենային տաքսի «Ռուզան» անվանումը տված վարորդն էլ, պարզվում է ինքնագործունեությամբ է զբաղվում։ Ինքն իր ճաշակով ներկել, ձևավորել է իր մեքենան և ծառայություն է մատուցում։ ՀՀ տրանսպորտային տեսչության աշխատակիցները նախարարին տեղեկացրին, որ առավոտից արդեն 30-ից ավելի չլիցենզավորված տաքսիներ են հայտնաբերվել, կազմվել են արձանագրություններ։