Սպիտակ տան և Կրեմլի հայտարարությունները հակասում են իրար. Պուտինն ու Թրամփը կհանդիպե՞ն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աղբյուրին, փոխանցում է, որ Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը այս պահին համաձայնեցված չէ:

«Մեր նախագահի օրակարգը դեռևս մշակվում է»,- ասել է աղբյուրը:

Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն օրեր առաջ հայտնել էր, թե նախագահների հանդիպումը հնարավոր է կայանա Համբուրգում հուլիսի 7-8-ը կայանալիք գագաթնաժողովի շրջանակում:




Լրահոս