ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կուզենայինք շուկան լավ լիներ, որ մեր բերքն իրացնեինք». գյուղատնտեսական տոնավաճառը վերաբացվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր վերաբացվեց Կասյանի գյուղմթերքների տոնավաճառը: Բացմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը: Ներկայացված էին 120-130 ֆերմեր այն մարզերից, որտեղ հասունացել է բերքը:

Իգնատի Առաքելյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց գյուղմթերքների տոնավաճառի վերաբացումը: Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի խոսքով, տոնավաճառը հարմար է թե′ երևանցիների, թե′ գյուղացիների համար:

ArmLur.am-ը զրուցեց նաև մի քանի վաճառողների հետ, ովքեր ևս դրական համարեցին  տոնավաճառի վերաբացումը:

Հավելենք, որ հուլիսին` բերքի հասունացման ավելացման շրջանում, կվերաբացվի նաև Կենտրոն վարչական շրջանի տոնավաճառը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս