«Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները դիմել են ՍԴ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 9-ին «Ելք» և «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք խմբակցությունները դիմել են ՍԴ՝ Վանաձորի ավագանու նիստերն անվավեր ճանաչելու պահանջով։ Այս մասին հայտնում է «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Հատկանշական է, որ Սահմանադրական դատարանում ավագանու որոշումների սահմանադրականության վիճարկումը Հայաստանի նորագույն պատմության մեջ առաջին դեպքն է»,- նշել է նա:

Նշենք, որ նրանք ՀՀ Սահմանադրական դատարանից պահանջում են Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել ՀՀ «Տեղական ինքնակառավարման» մասին օրենքի այն դրույթը, որով առաջնորդվելով ավագանու ՀՀԿ եւ ՀՅԴ խմբացկությունների ներկայացուցիչները, սույն թվականի մարտ ամսից գումարում են նիստեր ու կայացնում որոշումներ:




Լրահոս