ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Ատամի մածուկի օգտագործման անհավանական տարբերակներ, որոնք կյանքն ավելի հեշտ կդարձնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվում է` սովորական ատամի մածուկը կարող է անփոխարինելի լինել մի քանի իրավիճակներում: Այս խորհուրդները հնարավոր է տարօրինակ թվան, սակայն դրանք իրականում աշխատում են:

Խամրած արծաթ

Խամրած արծաթը կամ արծաթյա զարդերը նորից կփայլեն, եթե դրանք մաքրեք ատամի մածուկով:

Մեքենայի լույսարձակներ

Մեքենաների լույսարձակների մաքրման համար ատամի մածուկը ևս անփոխարինելի միջոց է:

Դաշնամուրի ստեղներ

Դաշնամուրի ստեղներն անընդհատ ձեռքերի հետ շփվելու պատճառով կարող եք կեղտոտվել: Թաց անձեռոցիկով և մածուկով մաքրեք այն:

Սպիտակ տակացույով կոշիկ

Սպիտակ տակացույով կամ, առհասարակ, բաց գույնի կոշիկը ևս կարող է մաքրվել մածուկի օգնությամբ:

Հեղուկի հետքեր կահույքի վրա

Այսպիսի հետքերը կահույքի վրայից կարող են մաքրվել վայրկյանների ընթացքում: Այս դեպքում ևս օգնության կարող է հասնել ատամի մածուկը:

Հետքեր կտորի վրա

Ատամի մածուկը թույլ կտա հեռացնել ցանկացած տիպի հետք կտորի վրայից` սկսած շրթներկից, վերջացրած հյութից մնացած հետքերով:

Ծորակներ

Ծորակը կփայլի նորի պես, եթե ատամի մածուկով մաքրեք այն:

Արդուկ

Ատամի մածուկով կարող եք մաքրել արդուկի տակի հատվածը:

Քերծվածքներ հեռախոսի էկրանի վրա

Հեռախոսի էկրանը քերծվում է արագ, եթե այն չպաշտպանեք պատյանով: Սակայն  դրանց փոխարեն քերծվածքներից ազատվել կօգնի ատամի մածուկը:

Եղունգների սպիտակեցում

Սովորական ատամի մածուկը հեշտությամբ կսպիտակեցնի եղունգները: Ատամի մածուկ քսեք, պահեք մի քանի րոպե, ապա լվացեք ջրով:

Խաղալիք-հակասթրես

Եթե պահպանակի կամ օդային փուչիկի մեջ լցնեք ատամի մածուկ, կստացվի խաղալիք-հակասթրես, որը կարող է ձեզ երկար ծառայել: Սակայն լավ կլինի օտարների աչքից այն հեռու պահել:




Լրահոս