ՖՈՏՈ. Ինչպես շուրթերն ավելի գայթակղիչ դարձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Adme.ru-ն չի դադարում հիանալ կանանց գեղեցկությամբ և ձգողականությամբ և հենց նրանց համար ներկայացնում է մի քանի հնարքներ, որոնք թույլ են տալիս, որպեսզի շրթունքները երևան ավելի գայթակղիչ:

  • Մատիտի օգնությամբ գիծ նկարեք, որը դուրս գա ձեր շրթունքների շրջագծից և ստացված ձևը լցրեք շրթներկով,
  • Փայլուն շրթներկ կամ փայլ քսելիս ուշադրություն դարձրեք ուղղությանը, մեջտեղից` ծայրեր:  Շուրթերը կսկսեն փայլել և ավելի փարթամ երևալ:
  • Պարբերաբար նրբորեն սկրաբով կամ ատամի խոզանակով անցեք շրթունքների վրայով, որպեսզի նրանք մնան փափուկ և նուրբ:
  • Շրթունքների համար նախատեսված բալզամը քսեք մինչ շրթներկը:
  • Կոնտուրն այդպես հստակ գծով մի թողեք, փորձեք այն տարածել և այդպես ավելի բնական կլինի:

  • Որպեսզի շուրթերն ավելի փարթամ երևան, շրթներկի երկու շերտ քսեք, սկզբում մուգ` ամբողջ շրթունքներին, ապա բաց` միայն մեջտեղում: Տարածեք և ավելացրեք փայլ:
  • Ցանկանո՞ւմ եք անփայլ շրթներկ ստանալ, ապա շրթներկից հետո դիմափոշի քսեք:
  • Մի քանի մատիտների խառնուրդը նոր և հետաքրքիր գույն  կհաղորդի ձեր շուրթերին:

  • Բարակ շուրթերն ավելի հաստ կերևան, եթե փայլը միայն շուրթերի մեջտեղին քսեք:
  • Եթե դիմահարդարումը դա չի պարտադրում, ապա հրաժարվեք մուգ շրթներկից:




Լրահոս