Ի վերջո, որտե՞ղ է ՊՊԾ գնդի բանկոմատից հափշտակված գումարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների դատաքննությունն արդեն սկսվել է, սակայն դեռ շատ գաղտնի և չբացահայտված հանգամանքներ կան: Առաջին հերթին` խոսքը վերաբերում է 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանքին:

Չնայած հափշտակության մեղադրանք առաջադրված է Արմեն Բիլյանին, Վարդան Գերավետյանին, Արայիկ Հակոբյանին ու Հովհաննես Վարդանյանին, սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, իրավապահները հափշտակված գումարի եւս որոշ հատված են հայտնաբերել՝ 2 միլիոն դրամ, խմբի անդամներից Սեդրակ Նազարյանի մոտ: Իսկ թե որտեղ է մնացած գումարը, դեռեւս պարզ չէ. իրավապահներն այդպես էլ չեն խոսում այդ մասին:

Մեկնաբանության  համար դիմեցինք Սեդրակ Նազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանին, ով մեզ հետ զրույցում վստահեցրեց, թե իր պաշտպանյալի մոտ որևէ գումար չի հայտնաբերվել` պարզաբանելով, որ նրան հափշտակության հատկանիշներով մեղադրանք առաջադրված չէ:




Լրահոս