Պատանի բռնցքամարտիկները Ռոստովում հաղթել են ընկերական մենամարտերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնցքամարտի Հայաստանի ավագ տարիքի պատանիների հավաքականը Ռուսաստանում ընկերական հանդիպում է անցկացրել Կրասնոդարի երկրամասի իրենց տարիքային հավաքականի հետ, որի կազմում են հանդես գալիս Ռուսաստանի ուժեղագույն բռնցքամարտիկները:

Այս մասին հայտնում է ՀԲՖ-ի մամուլի քարտուղարությունը:
Ընկերական մենամարտերում պատանիների Հայաստանի հավաքականը հաղթել է 8:5 հաշվով:

Հայաստանի հավաքականը Ռոստով էր մեկնել 13 մարզիկով՝ պատանիների ավագ մարզիչ Աշիկ Գրիգորյանի, մարզիչ Ռոբերտ Պետրոսյանի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանի գլխավորությամբ:




Լրահոս