«Արմավիր» ՔԿՀ-ում 19-ամյա դատապարտյալը գդալ է կուլ տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 19-ամյա դատապարտյալ Արթուր Մելիքյանը մի քանի օր առաջ գդալ է կուլ տվել: Դատապարտյալն այս պահին բժշկական վերահսկողության տակ է, նրա վիճակը վերահսկելի է:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ նա գդալը կուլ տալուց հետո բժշկական զննության է ենթարկվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոնում: «Եթե դատապարտյալին բժշկական վերահսկողությունից զատ հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա նա հիվանդանոց կտեղափոխվի»,- ասաց Ղլեչյանը:




Լրահոս