Արտակարգ դեպք Սյունիքում. երիտասարդների ծեծկռտուքն ավարտվել է դանակահարությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 8-ին ժամը 23։40-ի սահմաններում Մեղրիի բժշկական կենտրոնից ոստիկանության Մեղրիի բաժին հայտնել են, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք, ձախ նախաբազկի, ձախ դաստակի, աջ գոտկային շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ մեկ այլ քաղաքացի էլ՝ «ձախ սրունքի միջին երրորդականի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ։

Վիրավորները հրաժարվե. են կատարվածի մասին հաղորդում տալուց, սակայն ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ վիրավորներն են Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ՝ 25-ամյա Գոռ Մաթևոսյանը և նույն քաղաքի Իսահակյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Գրիգոր Գրիգորյանը։

Իրավապահները նաև օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը, ժամը 22։00-ի սահմաններում, Ագարակ քաղաքի Չարենցի և Գ. Նժդեհի փողոցների խաչմերուկում ինչ-որ հարցի շուրջ ծագած ծեծկռտուքի ժամանակ նշված անձանց իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքներ է պատճառել Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցի բնակիչ՝ 29-ամյա Օմար Մկրտչյանը՝ իր Opel Astra G մակնիշի 34 ZD 499 համարանիշի ավտոմեքենայով Քաջարան քաղաքից Ագարակ ժամանած, դեռևս ինքնությունը չպարզված 2 անձանց հետ միասին։

Ավելի մանրամասն` սկզբնաղբուրում:




Լրահոս