Ղեկավարի մեկ աթոռի համար Արման Սահակյանի ղեկավարած վարչությունը վճարել է 664 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը օրեր առաջ մոտ 2 մլն դրամի չափով գնումներ է կատարել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս գերատեսչությունը մայիսի 17-ին պայմանագիր է կնքել «Զորաշեն» ընկերության հետ եւ ձեռք բերել կահույք: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած, բայց պատգամավոր չդարձած Արման Սահակյանի կողմից ղեկավարվող այս կառույցը պետական միջոցներով գնել է խորհրդակցությունների մեկ սեղան` 568 հազար դրամով, փափուկ կահույքի մեկ հավաքածու` 600 հազար դրամով, մեկ բազմոց` 98 հազար 400 դրամով: Իսկ ահա ղեկավարի մեկ աթոռի համար այս գերատեսչությունը պետական միջոցներից ծախսել է 664 հազար 800 դրամ:

Ենթադրվում է, որ այս աթոռը պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի համար է: Նկատենք, որ գոնե ղեկավարի աթոռի գնման դեպքում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ավելի բարեխիղճ էր («Ժողովուրդ»-ը գրել էր, որ քաղաքապետարանը գնել է ղեկավարի 300 հազար դրամանոց աթոռ), քան Ա. Սահակյանը: Ավելին՝ նման կահույք գնելու ինչ անհրաժեշտություն կար այն դեպքում, երբ հաջորդ տարում կառավարությունը նախատեսում է լուծարել այս կառույցը:




Լրահոս