Միջադեպ Մոնտենեգրոյում. ոստիկանները հայ երկրպագուներին թույլ չեն տվել հավաքականի շապիկներով զբոսնել. 1in.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի առաջնության ընտրական փուլի Մոնտենեգրո-Հայաստան հանդիպմանը մեր հավաքականին աջակցելու են մեկնել երկրպագուների «Առաջին հայկական ճակատի», ՖԱՖ շարժման ներկայացուցիչները: Կարևորագույն հանդիպումից առաջ մրցավայրում տիրող վիճակի և առաջիկա հանդիպման մասին 1in.am-ը զրուցեց ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

– Ինչպիսի՞ն է իրավիճակը Պոդգորիցայում Մոնտենեգրո-Հայաստան հանդիպումից ժամեր առաջ:

– Այս պահին գտնվում ենք Պոդգորիցայից 50 կմ հեռավորության վրա: Այստեղ ամեն ինչ համեմատաբար հանգիստ է: Մի քանի ժամից կմեկնենք մայրաքաղաք տոմս ձեռք բերելու և մոբիլիզացվելու նպատակով: Նշեմ, որ երեկ խնդիր եղավ տեղի ոստիկանների հետ: Նրանք թույլ չտվեցին առանձին խմբերով և Հայաստանի հավաքականի շապիկներով քայլել՝ պնդելով, որ անվտանգության հետ կապված խնդիր են լուծում: Հուսով եմ՝ այսօր տհաճ միջադեպեր չեն լինի, քանզի տարբեր երկրներից խմբերով հայ երկրպագուներ են ժամանելու:

– Ինչո՞վ կբացատրեք տեղի ոստիկանների նման վերաբերմունքը հայ երկրպագուների նկատմամբ:

Կարծում եմ՝ նման վերաբերմունքը նորմալ է: Նրանք ավելի լավ գիտեն իրենց երկրպագուներին: Անվտանգության նկատառումներով նրանք անընդհատ մեզ հետ են: Երեկ ուղեկցեցին քաղաքից քաղաք, և այսօր էլ հայ երկրպագուները կլինեն ոստիկանների ուժեղ հսկողության ներքո:

– Որքա՞ն հայ երկրպագու ներկա կլինի «Գրադսկի» մարզադաշում:

– Իմ հաշվարկով՝ մարզադաշտում ներկա կլինեն 100-150 հայ երկրպագուներ, ինչը նորմալ թիվ է: Ակտիվ երկրպագող զանգվածը կկազմի 50-70 մարդ: Ամեն դեպքում հուսով եմ, որ մեր ձայնը լսելի կլինի: Մարզադաշտ ենք գնալու մեր պաստառներով և թմբուկներով:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս