Հունիսի 11-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի նախկին ՃՈ հենակետից մոտ 5 կմ դեպի Չարենցավան քաղաք հեռավորության վրա տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել ծառին. կա տուժած. անհրաժեշտ փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 35-րդ կմ-ին ՎԱԶ 2121 մակնիշի 01 UU 909 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1995 թ. ծնված Մ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 5 մ) և բախվել ծառին:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդ Մ. Գ.-ին, ով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և դուրս են բերել ավտոմեքենան ճանապարհի երթևեկելի հատված: