Հաճախ թվում է, որ նորաձևության հետւից դժվար է հասնել, քանի որ տենդեցներն արագորեն են փոխվում: Սակայն հոյակապ տեսք ունենալ կարող են բոլորը: Պետք է ուղղակի մի քանի գաղտնիքներ իմանալ և դուք հեշտությամբ կարող եք թարմացնել ձեր զգեստապահարանն ու ստեծել բազմաթիվ նորաձև կերպարներ: Հին իրերից պետք չէընդմիշտ բաժանվել, այլ դրանք կարող եք պահել լավ ժամանակների համար, չէ որ նորաձևությունը ժամանակ չի ճանաչում: Իսկ եթե ցանկանում եք նորաձև լինել հենց հիմա, ապա մի քանի կանոններ կներկայացնենք:
Ինչպես սեքսուալ լինել
Ժամանակակից տենդեցները ցույց են տալիս, որ չափից շատ բաց հագուստն անճաշակության չափանիշ է: Նեղ ու լանջաբավ զգեստները վաղուց արդեն դուրս են եկել նորաձևությունից:
Սակայն սեքսուալ երևալ ցանկացողները չպետք է տխրեն, քանի որ նոր թրենդ է համարվում նյու գույնի հագուստը, որը մերկության տպավորություն է թողնում:
Միատոն կերպար
Նույն գույնի հագուստ կրելը պարտադիր չէ: Հիմա բավական է, որ դրանք նույն գամմային պատկանեն: Ուղղակի պետք չէ չափն անցնել. երեք գույնը բավական է:
Ընդգծված դիմահարդարում
Այժմ նորաձև է բնական լինելը: Մաշկի բնական գույն, թույլ երանգափոշի, խնամված շրթունքներ. ահա հաջողության բանաձևը:
Այսպիսի որոշումը նաև կօգնի գումարներ խնայել:
Իդեալական սանրվածք
Որքան էլ զարմանալի է, սակայն իդեալական սանրված վարսերը դուրս են եկել նորաձևությունից: Վարսերը կարող են մի փոքր թափթփված լինել:
Բարձրակրունկներ մշապես
Ամենօրյա կյանքում պետք է, որ ոտքերը խնամված երևան: Իսկ մշտապես բարձրակրունկների վրա լինելը դժվար ձեզ օգնի:
Սակայն դա չի նշանակում, որ պետք է մշտապես ցածր կոշիկ կրել և դեն նետել բարձրակրունկները: Դրանք անհրաժեշտ կլինեն երեկույթների, ռոմանտիկ ընթրիքի կամ նմանատիպ այլ վայր գնալու դեպքում:
Հետևեք այս խորհուրդներին և լավ տեքս կունենաք: