
Լիբիական «Աբու Բաքր աս-Սիդիկ» խմբավորումը հայտարարել է Զինտան քաղաքի բանտից Մուամար Քադաֆիի կրտսեր որդու Սեյֆ ալ-Իսլամի ազատ արձակման մասին:
BBC-ի փոխանցմամբ` Զինտան քաղաքում վերահսկողություն իրականացնող գրոհայինները համապատասխան հաղորդագրություն են հրապարակել խմբավորման ֆեյսբուքյան էջում:
Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ Սեյֆ ալ-Իսլամին ազատ են արձակել Լիբիայի խորհրդարանի կողմից հայտարարված համաներմամբ: