«Արսենալի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը չի տեղափոխվի ՊՍԺ, հայտնում է «L’Equipe»-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, չիլիացի ֆուտբոլիստը փարիզյան ակումբի գլխավոր տրանսֆերային նպատակն էր միջմրցաշրջանային հատվածում, նրանք մայիսի վերջին սկսել էին բանակցությունները Սանչեսի գործակալի հետ:
Սակայն Լոնդոնում կայացած բանակցությունների հերթական փուլից հետո ՊՍԺ-ն հրաժարվել է նրան ձեռք բերելու մտքից:
Անձամբ ֆուտբոլիստն աղբյուրի փոխանցմամբ երկու տարբերակ ունի՝ կա՛մ տեղափոխվել «Բավարիա», կա՛մ՝ մնալ «Արսենալում»:
Ավելի վաղ չիլիացի լրագրողը հայտնել էր, որ Սանչեսը կտեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»: