
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը կիրակի առավոտյան հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին սպանվել է Սիրիայում խմբավորման կենտրոնակայանի ուղղությամբ հասված հրետանային հարվածի հետևանքով:
Ինչպես տեղեկացնում է Jerusalem Post-ը, սիրիական լրատվամիջոցի հաղորդմամբ` աշխարհի թիվ մեկ ահաբեկիչն սպանվել է շաբաթ, թեև այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել խմբավորման ներկայացուցիչների կողմից: