
Հունիսի 7-ին Մյանմայում ռազմական ինքնաթիռն անհետացել էր ռադարներից: Ինքնաթիռում 116 մարդ է եղել, որոնցից 105-ն ուղևորներ էին, իսկ 11-ն՝ անձնակազմի ներկայացուցիչներ: Կապն ինքնաթիռի հետ անհետացել է, երբ այն Տավոյ քաղաքից 32կմ հեռավորության վրա է գտնվել:
59 ուղևորի մարմին որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է Անդամանյան ծովում, գրում է ՏԱՍՍ-ը: Այս պահին փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել 26 տղամարդու, 23 կնոջ և 9 երեխայի դի: Որոնողական աշխատանքներն ընթանում են Մյանմայի հարավային ափին: