ԱԻ նախարարը ցավակցական նամակ է հղել ԻԻՀ դեսպանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը ցավակցական նամակ է հղել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին, որտեղ մասնավորապես ասված է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում ԻԻՀ Մեջլիսի և Իմամ Խոմեյնիի դամբարանի վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների և դրանց հետևանքով անմեղ զոհերի ու տասնյակ վիրավորների դեպքերի կապակցությամբ:

Դատապարտելով ահաբեկչության ցանկացած դրսևորում՝ համոզված ենք, որ անհրաժեշտ է միասնականորեն պայքարել միջազգային այդ արհավիրքի դեմ:

Եվս մեկ անգամ խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, Իրանի բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»:




Լրահոս