ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը աշխատանքային այցով հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ: Նախարարը զեկուցել է ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, մատչելի գներով տրամադրվող պարարտանյութերի, դիզվառելիքի, սերմացուների տրամադրմանն ուղղված աշխատանքները: Եվ չնայած այս ամենին՝ գյուղացիների ֆինանսական վիճակը դեռեւս անմխիթար է. գրեթե ամեն օր ականատեսն ենք լինում գյուղացիների կողմից կազմակերպված բողոքի ակցիաների ու ճանապարհների փակման:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ո՞ր տույժերի առկայության դեպքում կարող է քաղծառայողը ազատվել իր զբաղեցրած պաշտոնից:

Թամարա Հարությունյան (29 տարեկան, իրավաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք են նրա նկատմամբ՝
ա) մեկ տարվա ընթացքում երկու անգամ «խիuտ նկատողություն» կարգապահական տույժի կիրառումը,
բ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «oրենքով uահմանված կարգով աշխատավարձի իջեցում» կարգապահական տույժերի կիրառումը,
գ) մեկ տարվա ընթացքում «խիuտ նկատողություն» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
դ) մեկ տարվա ընթացքում «սահմանված կարգով աշխատավարձի իջեցում» եւ «քաղաքացիական ծառայության ավելի բարձր դաuային աuտիճանի, բացառությամբ քաղաքացիական ծառայության բարձրագույն դաuային աuտիճանի, իջեցում՝ մեկ աuտիճանով» կարգապահական տույժերի կիրառումը,
ե) «զբաղեցրած պաշտոնից ազատում՝ քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությամբ» կարգապահական տույժի կիրառումը քաղաքացիական ծառայության խորհրդի համաձայնությունն ստանալուց հետո:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայության խորհուրդը քաղաքացիական ծառայողի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժը կիրառելու համար համաձայնություն տալու հարցը պարզելու նպատակով անցկացնում է ծառայողական քննություն, որի արդյունքում Խորհրդին ներկայացված եզրակացության հիման վրա համաձայնություն է տալիս քաղաքացիական ծառայողի նկատմամբ համապատասխան կարգապահական տույժը կիրառելու համար:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ տարբերություն կա հայ առաքելական եւ ռուս ուղղափառ եկեղեցիների միջեւ:

Ռիմա Կիրակոսյան (31 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում եմք, որ ռուսական ուղղափառ Սուրբ եկեղեցին հիմնված է առաքելական եւ ավետարանական ավանդությունների վրա՝ ուղղափառ հավատքով եւ ընդունելի ավանդություններով: Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հիմնվել է ռուսական եկեղեցուց մոտ 900 տարի առաջ՝ առաքելական քարոզչության ժամանակաշրջանում Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների կողմից, իսկ 301թ. քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է որպես պետական կրոն: Սա չի նշանակում, որ Հայ առաքելական Եկեղեցին մինչեւ 301թ. չկար, այլ 301թ. Հայաստանն է դարձել աշխարհում առաջին քրիստոնեական պետություն: Սա նշանակում է, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին մոտ է կանգնած առաքելական ավանդությանը եւ ունի ուղղափառ հավատք: Որոշ ռուս հոգեւորականներ, ովքեր ծանոթ չեն Հայ եկեղեցու ուսմունքին, պնդում են, թե Հայ եկեղեցին եվտիքեսական է, ինչը զրպարտություն է: Եվտիքեսը մերժում էր Տեր Հիսուս Քրիստոսի մարդկային բնությունը:

Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Բուն ուղղափառությունը պետք է հասկանալ լայն իմաստով՝ հավատարմություն առաքելական ավանդությանը: Հայ եկեղեցին առաքելական է եւ որեւէ կարիք չունի իր ուղղափառությունն ապացուցելու համար անվանման մեջ ընդգծելու ինքնին ակնհայտ որեւէ բան:




Լրահոս