Հիմնադրամը ևս 2 զինծառայողի ընտանիքի և մեկ հաշմանդամ զինծառայողի փոխհատուցում կտա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը որոշում է կայացրել սահմանված կարգով կատարել հատուցումներ ևս 2 զոհված զինծառայողների ընտանիքների և մեկ 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողի:

Որոշումը կայացվել է հունիսի 9-ին Հիմնադրամի ակտիվների եւ պարտավորությունների կառավարման հանձնաժողովի կողմից:

Հատուցում կտրվի Գուրգեն Հարությունի Սարգսյանի ընտանիքին, որը նախկինում ստացած վիրավորումից մահացել էր մարտի 1-ին, եւ Մհեր Ֆելիքսի Արզումանյանի ընտանիքին, ով զոհվել էր ապրիլի 28-ին՝ ՊԲ հարավային ուղղությամբ հակառակորդի կրակոցից:

Ընտանիքներին կփոխահատուցվի միանվագ 10-ական միլիոն ՀՀ դրամ եւ 20 տարվա ընթացքում կտրամադրվի ամսական 200 000 ՀՀ դրամ:

Նույն չափի գումար կստանա նաեւ զինծառայող Կորյուն Կամոյի Կիրակոսյանը, ով վիրավորվել էր հակառակորդի կրակոցից փետրվարի 8-ին՝ Արցախում:




Լրահոս