Գրիշա Վիրաբյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Սերժ Սարգսյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանն այսօ դիմում է ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, որով պահանջում է քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի նկատմամբ և նրան պատասխանատվության ենթարկել:

«Ես գտնում եմ, որ ՀՀ նախագահը մեղավորներին չպատժելու քաղաքական որոշում է կայացրել: Ելնելով այդ հանգամանքից,  Հատուկ քննչական ծառայությունից պահանջում եմ քրեական գործ հարուցել Ս. Սարգսյանի դեմ»,- նշեց Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ նա դիմել էր Եվրոպական դատարան, որը  2012թ. վճիռ էր կայացրել, որ Հայաստանում նրա նկատմամբ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի շարք դրույթներ, և ՀՀ-ն չի կատարել Եվրոպական դատարանի որոշման որևէ պահանջը:




Լրահոս