![](https://armlur.am/wp-content/uploads/2017/06/IMG_20150729_134208-15054-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng.jpg)
Հունիսի 12-ին, ժամը 16:46-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Սարալանջ փողոցի վերջնամասում գտնվող դաշտավայրում տեղի է ունեցել ՃՏՊ, կա 3 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Բելառուս» մակնիշի տրակտորը կողաշրջվել է, ինչի հետևանքով 3 քաղաքացի ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ և տեղափոխվել Ճամբարակի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: