Արման Թաթոյանն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քրեական օրենսգրքում, որով կխստացվի քրեականպատասխանատվությունը փաստաբանի աշխատանքը խոչնդոտելու համար:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրականացրած մոնիթորիգի և ստացված բողոքների քննարկման արդյունքում վեր են հանվելխնդիրներ՝ կապված ազատությունից զրկման վայրերում փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու, այդ վայրեր փաստաբանների անարգել մուտքիհետ: Այս խնդիրների լուծումն ունի առանցքային նշանակություն, քանի որ փաստաբանի անխոչընդոտ աշխատանքն առաջնային երաշխիք է անձինկատմամբ հնարավոր վատ վերաբերմունքը կանխարգելելու և նրա նկատմամբ հնարավոր ապօրինի հետապնդումը կանխելու համար:

Ըստ այդմ, Պաշտպանի աշխատակազմում մշակվել է ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծ:

Նախագծի ընդունմամբ գործնականում առավել լիարժեք կիրացվի ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով փաստաբանինվերապահված իրավասությունը, կապահովվի փաստաբանի առավել անխոչընդոտ աշխատանքը և իրավաբանական օգնության կարիք ունեցող անձիիրավունքների առավել լիարժեք իրացումը:

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է.

  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածի 1-ին մասը ենթարկել այնպիսի փոփոխության, որով այս հանցակազմի սուբյեկտ, պաշտոնատարանձից բացի, կհամարվի ցանկացած այլ այնպիսի անձ, որը խոչընդոտել է փաստաբանի օրինական գործունեությունը` առանց սուբյեկտներիշրջանակի սահմանափակման: Ըստ այդմ, նախագիծը լրացնել առանձին մասով:
  • ՀՀ քրեական օրենսգրքի 3323-րդ հոդվածով պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական դիրքն օգտագործելով փաստաբանիլիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատժաչափը խստացնել, ինչպես նաև նախատեսել պատիժազատազրկման ձևով:
  • Քրեական օրենսգրքի հոդվածում նոր մասով պատասխանատվություն նախատեսել փաստաբանի գործունեությունը խոչընդոտելու համար,եթե դա դրսևորվել է իր վստահորդին տեսակցելու նպատակով՝ ազատությունից զրկման ցանկացած վայր փաստաբանի մուտքն ապօրինիչթույլատրելով:

Վերոնշյալ նախագիծը և դրա հիմնավորումը դրվել են շրջանառության մեջ: Պաշտպանի կողմից նախագիծը կներկայացվի նաև իրավապաշտպանկազմակերպություններին՝ կարծիքի:

Նախագիծը և դրա հիմնավորումը՝ ստորև

http://pashtpan.am/resources/ombudsman/uploads/files/proposal/1fe87ab811d1f3e15f00d2cffbb5e452.pdf

http://www.ombuds.am/resources/ombudsman/uploads/files/proposal/f30bc2679e1c58c6416b7622939795c3.pdf




Լրահոս