
ԼՂ հակամարտության կարգավորման փաստաթուղթը նույնն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հայտնում են ադրբեջանական կայքերը:
«Դրա վրա աշխատանք է տարվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների մակարդակով Սանկտ Պետերբուրգում կայացած համատեղ հանդիպման ընթացքում: Եվ այդ փաստաթուղթն այժմ հիմնականն է բանակցությունների սեղանին»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը: