Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ սիրահար զույգերի ցանկացած փոփոխություն հարաբերություններում անդրադառնում է նրանց քնելու դիրքի վրա: Ընդ որում, ավելի կարևոր է, ոչ թե ինչպես են քնում սիրահարները, այլ թե ինչպես են արթնանում:
«Մեղրամիս»
Այս դիրքում հիմնականում քնում են սիրահարները, որոնք այնքան էլ շուտ չեն սկսել հանդիպել կամ նրանք, ովքեր երկար ժամանակ ստիպված էին միմյանցից հեռու մնալ: Եթե այս դիրքն ընտրում են այնպիսի մարդիկ, ովքեր երկար ժամանակ է ինչ միասին են, ապա դա նշանակում է, որ նրանց հարաբերություններում շատ կիրք կա:
«Երկխոսություն»
Այսպես քնում են այն զույգերը, ում միջև կա ամուր հոգեբանական կապ, բայց նրանք ցանկանում են միմյանց հետ ավելի շատ ժամանակ անցկացնել:
«Նայելով աստղերին»
Զույգերը պառկած են մեջքին, մեկի գլուխը դրված է մյուսի ուսին: Այս դիրքում իշխողի դերը պատկանում է տղամարդուն: Այս զույգի մոտ հանգիստ հարաբերություններ են:
«Ուժեղ ուս»
Այս դիրքը նման է նախորդին, սակայն ավելի ինտիմ: Սա հատուկ է այն զույգերին, որոնք սովոր են մշտապես միմյանց մասին հոգ տանել:
«Հպման կետ»
Այս մարդկանց մոտ ամեն ինչ լավ ու հանգիստ է: Այդպես են քնում սիրահարները, որոնք հարգում են միմյանց անձնական տարածքը: Իսկ հպումն էլ վկայում է այն մասին, որ երկուսի համար էլ կարևոր է միմյանց զգալը:
«Առանձին հանգիստ»
Այս դիրքն այն զույգերն են ընտրում, ովքեր վեճի մեջ են: Սակայն կա նաև այլ տարբերակ. երկուսն էլ ինդիվիդուալ են:
«Մահճակալի արքան»
Զույգերն իրար շատ մոտ չեն, սակայն ոտքերով հպվում են: Այս կերպ քնում են այն մարդիկ, ովքեր վստահում են միմյանց: