
Հունիսի 11-ին «Դինամո» ՄՀԿ-ում անցկացվեց թաեքվոնդոյի Հայաստանի կրտսեր պատանիների (Մ15 տարեկան) առաջնությունը, որին մասնակցեց Երեւանի եւ հանրապետության մարզերի 44 պատանի մարզիկ: Նրանք մրցեցին 10 քաշային կարգերում:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը հայտնեց, որ առաջնության արդյունքներով ձեւավորված հավաքականը, մարզիչ Սարգիս Սարգսյանի ղեկավարությամբ, կպատրաստվի Եվրոպայի առաջնությանը:
Կադետների մայրցամաքի առաջնությունը կանցկացվի սեպտեմբերի 21-ից 24-ը՝ Բուդապեշտում: Մինչ այդ, մեր մարզիկներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Սեւանի ափին եւ, հնարավոր է, Իրանում: