shamshyan.com-ը գրում է. «Այսօր՝ հունիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Հայկ Խալաթյանը Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 61 ՏX 001 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մխրճվել երկաթբետոնե արգելապատնեշների մեջ և հայտնվել դաշտում։
Վթարի հետևանքով վարորդ Հ. Խալաթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: