
ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության երեկվա նիստում անդրադարձել է պետական դրամաշնորհների թեմային՝ հայտարարելով, որ պետք է ուժեղացնել դրանց ծախսման վերահսկողությունը:
Հարությունյանի խոսքերով՝ այսուհետ դրամաշնորհներ ստացողները ստիպված կլինեն ոչ միայն հրապարակել իրենց կազմակերպությունների անունները, այլեւ ծրագիրը, որի համար դրամաշնորհ են ստացել, իսկ ծրագրի ավարտից հետո՝ արված աշխատանքի հաշվետվությունը:
Վերջապես սայլը տեղից շարժվեց. Հայաստանի իշխանություններն արդեն խոսում են այս ոլորտում վերահսկողության կոնկրետ մեխանիզմների ներդրման մասին, մի երեւույթ, որը նախկինում չի եղել: Դեռ ավելին՝ օտարերկրյա դրամաշնորհների վրայից գումար «թռցնելը» նույնիսկ յուրօրինակ պարտականություն է եղել` խելքի, հնարամտության եւ ճարպկության վկայություն:
Մանրամասները՝ տեսանյութում