Ինչ վնասներ է հասցրել կարկուտը Շիրակում. մանրամասնում է մարզպետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում հանրապետության երեք մարզերում՝ Շիրակում, Տավուշում և Արմավիրում կարկուտ է տեղացել:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանի հետ՝ պարզելու համար՝ ինչ վնասներ է հասցրել կարկուտը Շիրակի տարածաշրջանում: Վերջինիս խոսքով՝ տեղումներ են եղել Ազատանի հատվածում. «Տեղումներ եղել են երկու հեկտարի վրա, որտեղ բնակիչները  լոբի են ցանում»:

Ըստ մարզպետի՝ հիմնական մշակաբույսերը որևէ բացասական ազդեցության տակ չեն հայտնվել:

Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ այսօր լարված ու պայթունավտանգ իրավիճակ է Արմավիրի մարզում, որտեղ կարկուտից տուժած մի  քանի գյուղերի բնակիչներ փակել էին Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհը:




Լրահոս