
Արդեն հայտնել էինք, որ Ժիրայր Սէֆիլյանի գործով դատական նիստից առաջ դատարանի դիմաց լարված իրավիճակ էր տիրում: Գործով փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, թե իրեն և մի քանի այս փաստաբանների ներս չեն թողնել՝ մի քանի պատճառաբանություններ ներկայացնելով:
«Անօրինական գործողություններ են կատարվել, ստուգում էին մեր պայուսակները: Զննում են, ասում են ձայն է հանում, ասում եմ ակնոցները, հետո դա հանում եմ, պայուսակը պատճառաբանություն բերեցին, թե մետաղական բաներ կային: Ասեցի՝ պայուսակս թողնում եմ այստեղ, սակայն առանց պայուսակի էլ ներս չեն թողնում», -նշեց նա:
Փաստաբանը մեզ հետ զրույցում անօրինական համարեց նման քայլը և հավելեց, որ բացի Հայրապետյանից դրսում է գտնվում նաև Արայիկ Պապիկյանը: