
Էգեյան ծովում հունիսի 12-ին գրանցվել է 6.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որը զգացվել է նաև թուրքական մի շարք քաղաքներում՝ Ստամբուլում, Իզմիրում, Բուրսայում: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Երկրակեղևի ցնցումները խուճապ են առաջացրել Իզմիրի բնակիչների շրջանում: Նրանցից շատերը սոցիալական ցանցերում գրառում են կատարել՝ հայտնելով, թե ինչ ուժեղ են ցնցվել: Շատ քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ:
Երկրաշարժի պատճառով միառժամանակ հեռախոսային կապերը գերծանրաբեռնվել են: