
Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը հետաձգվեց, քանի որ պատշաճ պայմաններ նիստի համար չէին ապահովել, և ներկաները չէին կարողանում լսել նիստը նախագահողի ձայնը:
ArmLur.am-ի թղթակիցը դատարանում նկատեց, որ այս նիստին դատարանում է գտնվում և անձամբ փորձում է իրավիճակը կանոնակարգել Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը: Իրավիճակն հիմա այնքան է լրջացել, որ անձամբ Փոլադայանն է զբաղվում այդ հարցերով: