Արթուր Սաքունցին կյանքից զրկելու սպառնալիքների հատկանիշներով հարուցվել է քրգործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Գլխավոր Դատախազության Կարևոր գործերով քննությանն վարչության պետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Իրավապաշտպան Արթուր Սաքունցին կյանքից զրկելու սպառնալիքների հատկանիշներով Քրեական օրենսգրքի 137 հոդվածի առաջին մասով հարուցվել է քրեական գործ: «Որոշում է կայացվել Արթուր Սաքունցին տուժող ճանաչելու մասին և կատարվել է հարցաքննություն: Քրեական գործը պետք է ուղարկվի Քննչական կոմիտե նախաքննություն կատարելու համար»,-ասաց նա:

Վանաձորի ՀՔԱ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ ասաց, որ թեև ի սկզբանե ոստիկանություն չեն դիմել, այլ դատախազություն, բայց գործը փոխանցվել է ոստիկանությանը: Սաքունցը նշեց, որ լրացուցիչ բացատրություն է այսօր ներկայացրել իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ:

 




Լրահոս