Նոր թափ է ստանում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը երկրի դիմակայունության բարձրացման ոլորտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աղետների ռիսկի նվազեցման, երկրի դիմակայունության և քաղաքացիական ենթակառուցվածքների պատրաստվածության մակարդակի բարձրացման ուղղություններով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ընդլայնումը «Անհատական գործընկերության գործողությունների» (ԱԳԳԾ) ծրագրի շրջանակում:

Կողմերը քննարկեցին հնարավոր համագործակցությունը կրթական ոլորոտւմ՝ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հարթակում. քաղաքացիական պատրաստվածության մակարդակի բարձրացման համար նախատեսվում է տարբեր ծրագրերի միջոցով աղետների արձագանքման ուժերի մասնագիտական գիտելիքների, հմտությունների ու կարողությունների բարելավում, փորձի փոխանակում, փրկարարների վերապատրաստում:

Կողմերը քննարկեցին նաև տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտությունը՝ ՆԱՏՕ-ի մեխանիզմների կիրառությամբ. «Տարածաշրջանային համագործակցության ոլորտում մենք բաց ենք բոլոր գործընկերների համար, քանի որ գտնվում ենք աղետավտանգ նույն աշխարհագրական միջավայրում»,-նշեց նախարար Տոնոյանը:




Լրահոս