Ժիրայր Սէֆիլյանի և մյուսների գործով դատական նիստն ընդմիջումից հետո շարունակվում է: Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց փաստաբանների` իրեն ինքնաբացարկ հայտնելու մասին դիմումը:
Գևորգ Սաֆարյանն էլ այսօր այլևս հնարավորություն չի ունենա մասնակցելու այսօրվա նիստին, քանի որ նրան երեք ժամով հեռացրին նիստերի դահլիճից: Պատճառն էլ դատավորի հետ պարբերաբար վեճերն էին, երբ Գևորգ Սաֆարյանը պահանջում էր իր պաշտպանին: Նիստի ժամանակ Գեւորգ Սաֆարյանը փորձում էր հայտարարություն անել, սակայն դատավորը թույլ չտվեց: Սաֆարյանը պահանջում էր հավասար վերաբերմունք ցուցաբերել կողմերի նկատմամբ
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: