Adme.ru-ն ներկայացնում է ծաղկակաղամբից ուստեստի բաղադրատամոս, որն անտարբեր չի թողնի ոչ մեկին:
- Մեկ միջին ծաղկակաղամբ,
- 3/4 բաժակ ալյուր,
- 1/2 բաժակ գարեջուր,
- 1 մեծ ձու,
- աղ` ըստ ճաշակի,
- պղպեղ` ըստ ճաշակի,
- բուսական յուղ:
Պատրաստում
Պատրաստեք բոլոր բաղադրամասերը: Վերցրեք առանց հետքերի ծաղկակաղամբ, այն պետք է լինի մեծ և ամուր:
Անցնում ենք հաջորդ քայլին: Ալյուրը, ձուն և գարեջուրը հարեք միասին: Աղ և բիբար լցրեք ըստ ճաշակի: Հենց գարեջրի շնորհիվ կստացվի խրխրթան և ոսկեգույն ծաղկակաղամբ:
Ծաղկակաղամբը բաժանեք մասերի: Թերևս մեծ կտորներ պետք կլինեն, քանի որ դրանք ավելի հյութալի կլինեն:
Ջուրը եռացրեք, աղ լցրեք և ծաղկակաղամբը լցրեք: Եփեք մոտավոր 5-7 րոպե: Կարևորն այն է, որ շատ չվառեք, քանի որ այն կվերածվի պյուրեի:
Ծաղկակաղամբը քամելուց հետո թավայի մեջ 1 սմ բարձրությամբ ձեթ լցրեք, խառնուրդը լցրեք մեջը:
Բոլոր կողմերից տապակեք ծաղկակաղամբը` մինչ ոսկեգույն դառնալը:
Անձեռոցիկի վրա դրեք այն, որպեսզի ձեթն անցնի:
Բարի ախորժակ