
Մոսկվայում ձերբակալվել է մի տղամարդ, որը կասկածվում է քաղաքային ծառայությունների աշխատակցի վրա կրակելու համար: «Մոսկվա» գործակալությունը նշում է, որ տուժածը ՀՀ քաղաքացի է, որը ճանապարհային աշխատանքներ է իրականացնելիս եղել:
«Ձերբակալվածի խոսքով՝ ինքը կոնֆլիկտ է ունեցել քաղաքային ծառայությունների՝ ճանապարհային աշխատանքներ իրականացնող աշխատակիցների հետ: Վեճի ընթացքում նա Shark տեսակի տրավմատիկ ատրճանակից երեք անգամ կրակել է աշխատակիցներից մեկի վրա», – նշում է գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ միջադեպի հետևանքով ՀՀ քաղաքացին ազդրի վնասվածք է ստացել և տեղափոխվել Պիրոգովի անվան քաղաքային կլինիկական հիվանդանոց: