
ՀՀ ԶՈՒ օպերատիվ վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 16-ը Մոսկվայում կմասնակցի Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրով նախատեսված զինված ուժերի կիրառման պլանավորման հարցերի քննարկմանը, ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի համատեղ կիրառման օպերատիվ (մարտական) փաստաթղթերի մշակման և պահպանման կարգի մասին հրահանգի նախագծի համաձայնեցմանը:
ՀՀ ԶՈՒ ռազմավարական պլանավորման վարչության պետի գլխավորած աշխատանքային խումբը հունիսի 13-ից 15-ը Մոսկվայում կմասնակցի ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմավարական պլանավորման հարցերով աշխատանքային հանդիպմանը: