Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում պետական պարտքն ավելացել է ավելի քան 3 անգամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի պետական պարտքը հունիսի 1-ի դրությամբ կազմել է 6 մլրդ 95 մլն դոլար: Սա մեղմ ասած մտահոգիչ ցուցանիշ է, եթե նկատի ունենանք պարտքի աճի տեմպերը եւ երկրի տնտեսության վիճակը:

Բավական է միայն նշել, որ ապրիլից տնտեսական ցուցանիշները սկսել են սահուն տեմպերով նվազել, ընդ որում՝ անկում է բոլոր ոլորտներում: Եւ մինչ իշխանությունները կփորձեն քայլեր ձեռնարկել տնտեսական անկումը կանխելու ուղղությամբ, նկատենք՝ ստեղծված իրավիճակում պետական պարտքի շարունակական աճը չի կարող որեւէ լավ բան խոստանալ:

Միայն տարեսկզբի համեմատ, պետական պարտքն ավելացել է 152,9 մլն դոլարով. հունվարի 1-ի դրությամբ այն 5 մլրդ 942.1 մլն դոլար էր:  Կարեն Կարապետյանի վարչապետության յոթ ամիսների ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 498,6 մլն դոլարով ահա, Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ինը տարիների ընթացքում պետական պարտքն ավելացել է ավելի քան 3 անգամ.  2008թ. տարեվերջին պետական պարտքը 1 մլրդ 906մլն դոլար էր, իսկ հիմա՝ ավելի քան 6 մլրդ:

  ՀՀ պետական պարտքը /մլն դոլար/
31,12,08   1 906,0
31,12,09   3 375,7
31,12,10   3 805,3
31,12,11   4 134,4
31,12,12   4 372,0
31,12,13   4 588,5
31,12,14   4 441,5
31,12,15   5 077,7
31,12,16   5 942,1
01,06,17   6 095,0

 




Լրահոս