ՖՈՏՈ. 7 մթերք, որոնց կողքով սուպերմարկետներում պետք է անտարբեր անցնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղեցիկ փաթեթավորմամբ կարելի է վաճառել ինչ` ասես: Բայց  մենք հաճախ խանութներից այնպիսի մթերքներ ենք գնում, որոնք ունակ են վնաս պատճառել մեր առողջությանը:

AdMe.ru-ն թվարկում է մթերքներ, որոնց կողքով պետք է սուպերմարկետում անցնել անտարբեր և ներկայացնում է, թե ինչու:

Փաթեթավորված կանաչ աղցան

Գիտնականները վստահեցնում  են, որ սուպերմարկետում ամենավտանգավոր մթերքը  կտրատվածև փաթեթավորված  կանաչ աղցանն է: Չնայած փաթեթի վրա գրված է, որ այն  պատրաստ է օգտագործման, կարող է պարունակվել վտանգավոր բակտերիաներ, որոնք ստամոքսի խնդիրներ կարող են առաջացնել:

Երշիկեղեն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երշիկեղենը ճանաչել է այն մթերքների թվին,  որոնք առաջացնում են քաղցկեղ: Ավելի լավ է տավարի միս գնել և այն օգտագործել երշիկի փոխարեն:

Կանաչ թեյ շշի մեջ

Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյերը, որոնք վաճառվում  են շշերով, կապ չունեն իրական կանաչ թեյի հետ: Ավելի լավ է թեյ պատրաստել և այն վերցնել ձեզ հետ:

Մթերքներ մրգային հավելումներով

Քաղցր յոգուրտները, բլիթներն ու կրոուսանները շատ համեղ են երևում: Սակայն իրականում դրանք վտանգավոր են և դրանց մեջ իրական մրգեր դժվար է գտնել:

Մայոնեզ

Մայոնեզը բաղկացած է քացախից, հավկիթից, համեմունքներից և բուսական յուղից, սակայն  դրա մեջ կան հավելումներ,  որոնք իրականում վնասակար են:

Հաց

Սուպերմարկետում  հացն  ալյուրից են պատրաստում, որոնք քիմիական հավելումներ են պարունակում:  Այդպիսի ալյուրը  երկար են պահպանում և իր մեջ վնասակար նյութեր առաջացնում:




Լրահոս