ՀՅԴ-ն իր պատգամավորին մեկուսացրել և «ձեռքերը լվացել» է նրանից. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրավունք» թերթը գրում է. «Նախորդ շաբաթ խորհրդարանում Հակակոռուպցիոն մարմնի ստեղծման մասին հարցի քննարկման ժամանակ ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանի մտքի «գոհարներն» այն մասին, թե այն հայերիս հարիր չէ եւ նման է «գործ տալու» ինստիտուտի, բավական լայն արձագանք էր գտել:

Ուշագրավ էր այն, որ վերոնշյալի մասին ՀՅԴ-ական կարկառուն ներկայացուցիչները բավական չեզոք մեկնաբանություններ էին տվել՝ նաեւ ակնարկելով, որ Ա. Կարապետյանը կուսակցական չէ եւ ընտրվել է վարկանիշային ընտրակարգով: Բայց պարզվում է՝ ՀՅԴ-ն միայն այսքանով չի սահմանափակվել եւ որոշել է լրիվ «ձեռքերը լվանալ» Ա. Կարապետյանից:

«Իրավունքը» երեկ խորհրդարանում նկատեց, որ Ա. Կարապետյանի աշխատասենյակը ոչ թե ՀՅԴ-ական պատգամավորների շարքում է, այլ ճիշտ հակառակ ուղղությամբ: Հարազատ խմբակցության պատգամավորների փոխարեն, երիտասարդ պատգամավորի աշխատասենյակը հայտնվել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի եւ «Ծառուկյան» դաշինք խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի աշխատասենյակների արանքում:

Համաձայնեք, որ թեպետ երիտասարդ պատգամավորը զրկվել է ՀՅԴ-ական ընկերակցությունից, բայց լիովին իրեն ապահովագրել է, քանի որ հարեւանությամբ «գործ տվողներ» հաստատ չեն լինի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս