Հանրապետության հրապարակից «Զվարթնոց» օդանավակայան մեկնեց առաջին երթուղային ավտոբուսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ առավոտյան ժամը 10:00-ից, սկսեց գործել Երևան – «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին:
Այն կաշխատի շուրջօրյա՝ 24 ժամ, յուրաքանչյուր ժամը մեկ։

Երթուղային ավտոբուսով «Զվարթնոց» օդանավակայան մեկնող առաջին ուղևորները լրագրողներն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչներն էին:

ՀՀ վարչապետի հանձնարարականի համաձայն՝ Երևան – «Զվարթնոց» օդանավակայան և հակառակ ուղղությամբ փորձնական երթուղին կազմակերպել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:

Ուղևորափոխադրումները կիրականացվեն Հանրապետության հրապարակի շատրվաններին հարակից` գծանշումներով առանձնացված տարածքից, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով, որոնք կահավորված են օդորակիչներով և օդափոխիչներով։

Փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն




Լրահոս