Armenian text to speach

Ինչ կապ ունի Սպարտակ Մելիքյանը Սոթքի բողոքի ակցիայի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Սպարտակ Մելիքյանը անմիջական կապ ունի ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում օրեր առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի հետ եւ ուղղորդել է այն: Գյուղացիները բողոքում են համայնքների խոշորացման դեմ եւ պահանջում իրենց գյուղը չմիացնել Մեծ Մասրային, անգամ վերջերս ճանապարհ են փակել: Մեզ հասած տեղեկություններով՝ սոթքեցիներին ուղղորդողը հենց Սպարտակ Մելիքյանն է:

«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ նա արդարացավ. «Ժողովուրդը հավաքվել է, ու ինձ զանգել են, ասել, որ մենք նման ակցիա ենք անում, Դուք էլ եկեք ու մեր կողքին կանգնեք: Ես էլ տղաներիս հետ գնացել եմ ու իրենց կողքին կանգնել: Դա ոչ թե իմ կազմակերպելու կամ մի քանի հոգու ամբիցիա է, այլ տեղի բնակիչների պահանջն է եղել: Ես անձնական ոչ մի շահագրգռվածություն չունեմ: … Իրենց ավելի հարմար է իրար հետ ապրելը, քան վարդենիսցիների, Մեծ Մասրայի բնակիչների հետ: Իրենց հետ խնդիր չկա, ուղղակի այս մարդիկ ցանկություն ունեն իրար հետ ապրել»:




Լրահոս