Ազգային ժողովի «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հունիսի 13-ին այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել «Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին:
««Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հետ երեկ այցելեցի «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ հանդիպում ունեցանք Անդրիաս Ղուկասյանի, նույն գործով կալանավորված Դավիթ Հովհաննիսյանի եւ սարիթաղցիների գործով կալանավորված Էդուարդ Զեյթունյանի հետ»,-սոցանցի իր էջում հրել է Նիկոլ Փաշինյանը: